Ինչու՞ ԹՊԿ տեխնոլոգիա

Շինարարության մեջ կարևորվում է անհատականությունը և հաշվի են առնվում պատվիրատուի բոլոր առաջարկներն ու նկատողությունները։ Բոլոր նախագծային հաշվարկներն իրականացվում են գործող միջազգային չափանիշներին համապատասխան։ Շինարարական հրապարակում իրականացվում են շինության դետալների և ամբողջական կարկասի մոնտաժման աշխատանքները։ 

Քարի եվ բետոնի փոխարեն

ԹՊԿ (թեթև պողպատե կոնստրուկցիա) տեխնոլոգիան ներմուծվել է Եվրոպայից։ Այսօր զարգացած երկրներում ցածրահարկ շինությունների 80%-ը կառուցվում է հենց այդ տեխնոլոգիայով։ Հանդիսանալով ամենահարմար տարբերակը միջին դասի տների համար, ԹՊԿ-ն կարող է հիմք ծառայել նաև շքեղ և ժամանակակից տան համար, որը կառանձնանա իր ճարտարապետական ինքնատիպությամբ։  Վերջին տարիներին նկատվում է ԹՊԿ շինարարության կտրուկ աճ։ Այս նախագծով նախատեսվում է օբյեկտների տեղադրում ժապավենային հիմքի կամ ավանդական եղանակով պատրաստված երկաթբետոնե սալերի վրա։

ԹՊԿ-ի առավելությունները

ԹՊԿ տեխնոլոգիան լավագույն լուծումն է ցածրահարկ շինությունների համար: Շինարարության ավանդական մեթոդների հետ համեմատ այն ունի բազմաթիվ առավելություններ, որոնց մեծ մասը կապված են պողպատի յուրահատկությունների հետ:

1. Քաշ եվ ամրություն

Այլ շինանյութերի համեմատ պողպատն ունի քաշի և ամրության լավագույն հարաբերակցությունը և դրա հետ մեկտեղ բավականաչափ ճկուն է: Այդ պատճառով այն անփոխարինելի է սեյսմակայուն և փոթորիկներին դիմադրող շինությունների կառուցման համար:

2. Կայունություն եվ երկարակեցություն

Պողպատը գերկայուն նյութ է: Ի տարբերության այլ նյութերի, այն ժամանակի ընթացքում չի լայնանում, սեղմվում կամ ոլորվում, չի առաջացնում ճաքեր, հատակի, դռան և պատուհանի անցքերի դեֆորմացիաներ` ի հայտ բերելով ծախսատար վերանորոգման անհրաժեշտություն:

3. Պաշտպանվածություն միջավայրից

Ցինկապատ պողպատը չի քայքայվում, պաշտպանված է բորբոսից և միջատներից:
Պողպատը օժտված է լավ ջերմակայունությամբ և հիանալի կերպով դիմակայում է ջերմային կտրուկ տատանումներին:

4. Հրակայունություն

Պողպատը օժտված է բարձր հրակայունությամբ:

5. Էկոլոգիական անվտանգություն

Պողպատը էկոլոգիապես անվտանգ է և չի արտազատում օրգանական միացություններ:

6. Արագ կառուցում

Կառուցման ռեկորդային արագությունը հատկապես կարևոր է կոմերցիոն շինարարության դեպքում, երբ կառուցապատողի եկամուտը անմիջականորեն կախված է կառույցի շահագործման հանձնելու ժամկետից: ԹՊԿ կարկասը նման է կոնստրուկտորի, որի հավաքման համար անհրաժեշտ է միայն պտուտակահան: Շինհրապարակում կարիք չկա ոչինչ կտրելու, չափելու կամ հարմարեցնելու: Այդ ամենը արվում է նախորոք` ժամանակակից գերճշգրիտ սարքավորումների միջոցով:

7. Բարձր որակ եվ ճշգրտություն

Նախագծման և արտադրման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը շինարարության որակի վրա: Չափերի ճշգրտությունը հասանելի դառնում CAD-ծրագրերի կիրառման միջոցով: Ստանալով անհրաժեշտ չափագրումները, գործարանը կատարյալ ճշգրտությամբ պատրաստում է անհրաժեշտ դետալները: Պատերի և առաստաղի ստույգ չափերը ազատում են սվաղի միջոցով հարթեցում կատարելու անհրաժեշտությունից: Բոլոր դետալները համարակալվում են և ուղարկվում շինհրապարակ, որտեղ շինարարներին մնում է դրանք պարզապես իրար կցել:

8. Դիզայնի եվ ճարտարապետության հնարավորություններ

ԹՊԿ-ի կիրառումը թույլ է տալիս ավելի շահեկան կերպով օգտագործել տարածությունը: Արտաքին պատերի հաստությունը կազմում է մոտ 20սմ: Բոլոր կոմունիկացիաները տեղադրվում են պատերի ներսում: Սա շատ հարմար է շինարարության նկատառումներով և գեղեցիկ է դիզայներական տեսակետից: Բաց և ընդարձակ տարածությունները ժամանակակից դիզայներական միտումներին համահունչ են և ավելի գրավիչ գնորդների համար:

9. Տեխնոլոգիականություն եվ արդյունավետություն

ԹՊԿ-ի բարձր տեխնոլոգիականությունը կայանում մարդկային և տեխնիկական միջոցների նվազագույնի հասցման մեջ: Շինարարության համար պահանջվում են սակավաթիվ աշխատողներ: 3-4 մարդուց կազմված բրիգադը կարող է 100-150 քառակուսի մետր մակերեսով տան կարկասը կառուցել 5-7 օրվա ընթացքում, ինչի արդյունքում կրճատվում է շինարարության ժամանակը և ինքնարժեքը:

Նախագծման եվ շինարարության փուլեր

ԹՊԿ շինարարությունը իրականացվում է հստակ փուլերով՝ ապահովելով ճշգրտություն, արդյունավետություն և բարձր որակ։

1

Նախագծում եվ հաշվարկներ

Շինարարության մեջ կարևորվում է անհատականությունը և հաշվի են առնվում պատվիրատուի բոլոր առաջարկներն ու նկատողությունները: Բոլոր նախագծային հաշվարկներն իրականացվում են գործող միջազգային չափանիշներին համապատասխան

2

Մոնտաժ շինհրապարակում

Շինարարական հրապարակում իրականացվում են շինության դետալների և ամբողջական կարկասի մոնտաժման աշխատանքները: Մետաղական բաղադրիչները այնքան թեթև են, որ շինարարության ամբողջ պրոցեսը իրականացվում է ձեռքով՝ առանց շինարարական ծանր տեխնիկայի կիրառման

3

Կարկասի հավաքում եվ ամրացում

Մոնտաժային ժամանակավոր ամրանների նվազեցման նպատակակով, կարկասը հավաքման ընթացքում միաժամանակ պատվում է փայտատաշեղային սալերով /ՓՏՍ/: Փայտատաշեղային սալերով պատվելուց հետո կարկասը արդեն լիարժեք ամուր է դառնում և հնարավոր է լինում անցնել հարդարման աշխատանքներին

Կիրառման ոլորտները

Սեփական եվ բազմաբնակարան տներ

Սեփական եվ բազմաբնակարան տներ

Կրթական հաստատություններ, բժշկական կենտրոններ

Կրթական հաստատություններ, բժշկական կենտրոններ

Գյուղատնտեսական նշանակության կառույցներ

Գյուղատնտեսական նշանակության կառույցներ

Հյուրանոցներ եվ հյուրատներ

Հյուրանոցներ եվ հյուրատներ

Հանրային կացարաններ

Հանրային կացարաններ

Զորամասեր, ադմինիստրատիվ շենքեր

Զորամասեր, ադմինիստրատիվ շենքեր

Կցակառույցներ եվ լրացուցիչ հարկեր

Կցակառույցներ եվ լրացուցիչ հարկեր

ԹՊԿ պրոֆիլներ

ԹՊԿ պրոֆիլներ

Ֆասադներ եվ միջնապատեր

Ֆասադներ եվ միջնապատեր

Միջհարկային ֆերմաներ

Միջհարկային ֆերմաներ

Տանիքի ֆերմաներ

Տանիքի ֆերմաներ

Սկսենք Ձեր նախագիծը

Թողեք Ձեր տվյալները, և մենք կկապվենք Ձեզ հետ՝ քննարկելու մանրամասները և ներկայացնելու արժեքը